Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյանը հրապարակում է Նիկոլ Փաշինյանի պահանջած միջազգային չափորոշիչները. 168.am

Նոյեմբեր 24,2018 18:08

168.am-ի հետ զրույցում«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց միջազգային այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նման հայտարարություն է արել։

«Նախ՝ կա ԵԱՀԿ-ի կոպենհագենյան փաստաթուղթը (1990թ.), որի 5.4 պարագրաֆում նշված է, որ պետք է լինի հստակ տարանջատում պետության և քաղաքական կուսակցությունների միջև, կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ։ Սրա հիմքի վրա հետագայում սահմանվել է՝ ինչ բան է պետական (վարչական) միջոցների չարաշահումն ընտրությունների ժամանակ: Դա իշխող կուսակցությունների կամ թեկնածուների կողմից հանրային (պետական, համայնքային) միջոցների չարաշահումն է՝ ստանալու համար ոչ հիմնավոր առավելություն ընտրությունների ժամանակ։ Իշխող կուսակցություններն արդեն իսկ ունեն առավելություն վարչական միջոցների (ռեսուրսի) կիրառման տեսանկյունից (քանի որ միայն նրանք են այդպիսի ռեսուրսի տիրապետում), և դրա համար ընդունված է տարանջատել դրա չարաշահումն օգտագործումից»,- պարզաբանեց նա։

Վարուժան Հոկտանյանը նաև հղում կատարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2015թ. (Handbook for the Observation of Campaign Finance. @OSCE/ODIHR 2015. ISBN 978-92-9234-903-5) հրապարակված «Նախընտրական քարոզչության դիտարկման ձեռնարկի» 2-րդ գլխի G բաժնին (22-23-րդ էջեր), որը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահմանը.

«Այնտեղ մասնավորապես նշված է. «Ընդհանուր հիմնախնդիրները, որոնք պետք է ենթարկվեն դիտարկման, ներառում են պետական հիմնարկությունների և մեքենաների օգտագործումը՝ քարոզչություն անելու նպատակով, հանրային ծառայողների ներգրավումը քարոզչության մեջ նրանց աշխատանքային ժամերին»:

Այստեղ հիմնական խնդիրը սա է. ես հիմնվել էի նրա վրա, որ Մարտունիում դպրոցի բացում էր եղել, որին ներկա էին հանրային ծառայողներ, պետական հիմնարկների աշխատողներ, դա տեղի էր ունենում աշխատանքային ժամին, և այդ միջոցառման ժամանակ` լսելով, թե ինչ է ասել Փաշինյանը, կարող եմ արձանագրել, որ իրականացվել է նաև քարոզչություն։ Ես հիմնական շեշտը դնում եմ նրա վրա, որ դա եղել է աշխատանքային ժամին։ Ասել եմ ու կասեմ, որ կոնկրետ այդ էպիզոդը չարաշահում էր։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930