Մեկնարկեց DDD-ի լողի պատանեկան բաց առաջնությունը: Այս անգամ մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզադպրոցների, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած 2003-2006 թվականներին ծնված պատանեկան թիմերի 110 լողորդներ:
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 2007 թվականից անցկացվող ավանդական այս առաջնությունը կարեւոր դեր է կատարում Հայաստանի ողջ տարածքում լող մարզաձեւը զարգացնելու համար, պատանի լողորդներին մրցափորձ ձեռք բերելու եւ իրենց հմտությունները ցուցադրելու լավ հնարավորություն է ընձեռում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ