Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի և Ադրբեջանի միջև զինվորական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր է ստորագրվել

Նոյեմբեր 24,2018 17:42

Օրերս հայտնի դարձավ, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև զինվորական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր է ստորագրվել: Բելառուսական 42.TUT.BY պորտալը հրապարակել է, թե ինչ զենք է Բելառուսը մատակարարում Ադրբեջանին և ինչ քանակությամբ:

Բելառուսի և Ադրբեջանի միջև զենքի առևտուրը շարունակվում է արդեն երկար տարիներ: Զենքի գործարքները՝ պայմանագրերի գումարները և ծավալները, հաճախ գաղտնի են պահվում: Պաշտոնական տվյալներով՝ համագործակցության տասը տարիների ընթացքում Մինսկը մոտավորապես 500 միլիոն դոլար արժողության զենք, զինվորական տեխնիկա և սարքավորումներ է վաճառել Ադրբեջանին: Միջազգային գործարքների մի մասը հասանելի է ՄԱԿ-ի ապառազմականացման հարցերով վարչության կայքում, ինչն էլ ներկայացնում է կայքը:

Տանկերի բրիգադ

2005թ. Բաքուն Մինսկից ստացել է 19 միավոր Տ-72 տանկ, 2006թ.՝ 41 միավոր, 2012թ.՝ ևս 62 միավոր: Հաջորդ տարիներին տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Բելառուսն Ադրբեջանին մատակարարել է 153 միավոր Տ-72 տանկ: Դա ամբողջական տանկային բրիգադ է:

Տ-72 տանկերը վատ պաշտպանություն չեն ապահովում անձնակազմի համար և հանգամանքների բերումով կարող են դիմանալ հակատանկային ղեկավարվող հրթիռին:  Հրանոթի տրամաչափը 125մմ է, անձնակազմը՝ 3 մարդ, մարտական քաշը՝ 41 տոննա:

Ծանր հրետանու դիվիզիա

2008 և 2009 թվականներին Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից: Դա ամբողջական դիվիզիա է:

203 մմ տրամաչափով «Պիոն» ինքնագնաց հաուբիցը ստեղծվել է թաքստոցից հակառակորդին գնդակոծելու և հատկապես կարևոր օբյեկտների և նպատակակետերի կենտրոնացված ռմբակոծության համար: Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է մոտավորապես 47.5 կմ: Թնդանոթն ունակ է 10 րոպե կրակի ընթացքում նպատակին հասցնել ավելի քան 500կգ պայթուցիկ նյութ: Սարքավորումը կարող է կրակ վարել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ռազմամթերքով:

Ավելի քան 10 դիվիզիոն հաուբից

2009 և 2012 թվականներին Բելառուսը երկու փուլով Ադրբեջանին մատակարարել է 120 միավոր 122մմ տրամաչափով Դ-30 հաուբից:

Այս սարքավորումները զորքերում գնահատվում են իրենց պարզության, ապահովության, կրակային հնարավորության և շարժունակության համար: Դ-30-ը կարելի է տեղափոխել մինչև 80կմ/ժ արագությամբ, մարտական վիճակի կարելի է բերել 1-5-2.5 րոպեում: Հաուբիցի մարտական լրակազմում մտնում է տարբեր ռազմամթերք՝ բեկորաֆուգասային, կումուլյատիվ, ծխային, պատրաստի կրականման խոցող տարրերով և այլն:

Գրոհային ինքնաթիռների էսկադրիլիա

2009-2012թթ. ընթացքում մատակարարվել է 11 միավոր Սու-25 գրոհային ինքնաթիռ:

«Գրաչ» կոչվող Սու-25-ը արդեն ավելի քան 40 տարի գտնվում է աշխարհի տարբեր երկրների բանակների սպառազինության մեջ: Այս «թռչող տանկի» օդաչուն համարյա ամբողջությամբ պաշտպանված է մինչև 12.7մմ տրամաչափով ցանկացած փողային զենքի կրակից, իսկ ավելի վտանգավոր ուղղություններով՝ մինչև 30մմ տրամաչափով:

Հետևակի արդյունավետ խոցման համար կիրառվում են ԳՇ-23 շարժական թնդանոթներով ՍՊՊՈՒ-22-01 կախովի հրանոթներ: Բարձր ճշգրտությամբ առանձնանում են լազերային ինքնաուղղորդմամբ Х-25 և Х-29Լ հրթիռները: Գրոհիչի զինանոցում կան նաև մեջ քանակությամբ չկառավարվող և ռեակտիվ ռումբեր:

Զենիթային համալիրներ

2007թ. պայմանագիր է կնքվել ադրբեջանական «Օսա-ԱԿՄ» տեսակի զենիթահրթիռային համալիրները մինչև «Օսա-1Տ» մակարդակի  արդիականացնելու վերաբերյալ: Արդիականացմամբ զբաղվել են «Տետրաէդր» ձեռնարկության բելառուս մասնագետները և այն ավարտել են 3 տարվա ընթացքում: Արդիականացման շնորհիվ «Օսա-1Տ»-ի սպասարկման ժամկետը երկարել է ևս 15 տարով:

Ադրբեջանին մատակարարվել են նաև «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ, որոնք խորհրդային «ԲՈՒԿ-Մ1» համալիրի խիստ արդիականացված տեսակներ են: 2013թ. Բաքվում տեղի ունեցած շքերթին մասնակցել են 6 միավոր 9Ա310ՄԲ ինքնագնաց կրակային հրթիռներ, 3 միավոր գործարկող-լիցքավորող հրթիռներ, մեկ մարտական կառավարման համակարգ և 80Կ6Մ ռադիոտեղորոշիչ կայան: 2014թ. սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը ստացան «ԲՈւԿ-ՄԲ» զենիթահրթիռային երկրորդ գումարտակը:

Բելառուսի մասնագետները մասնակցեցին նաև Ս-125 զենիթահրթիռային համալիրը մինչև «Պեչորա-2Տ» մակարդակի արդիականացնելուն: Զենքի առևտրի միջազգային վերլուծության կենտրոնի տվյալներով 2014թ. Ադրբեջանը ստացել է 9 դիվիզիոն (27 գործարկող հրթիռ) «Պեչորա-2Տ» տեսակի Ս-125-ՏՄ, որոնք պատվիրել էր Բելառուսին 2011թ.:

Հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից գնումներից մեկն է Տ38 «Ստիլետ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրը: Այդ զենիթահրթիռային համալիրը ունակ է կրակելու համար պտտվել 5 րոպեում: Միաժամանակ համալիրը կարող է հայտնաբերել մինչև 48 նպատակակետ, խոցման առավելագույն հեռավորությունը թեքության վրա կազմում է 20կմ, իսկ բարձրությունը 0,025-10կմ:

Հրթիռային համալիրներ

Այս պահին հայտնի է Ադրբեջանին տասնյակ «Պոլոնեզ» հրթիռային համալիրների մատակարարման մասին: Այս համալիրների մասին շատ տեղեկություններ դեռևս «գաղտնի» մակագրությամբ են: Հայտնի է, որ «Պոլոնեզ»-ն ունի 301մմ-անոց ռեակտիվ հրթիռներ՝ 7.26մ երկարությամբ կարգավորիչների 0.62մ տատանման մեծությամբ:

Տրված կոորդինատներից շեղումը ավելագույն հեռավորության վրա չի գերազանցում 30մ-ը: Այսպիսի ճշգրտությունը այլ առավելությունների հետ համատեղ թույլ է տալիս այս հրթիռային համակարգին լուծել բազմաթիվ ռազմական առաջադրանքներ, որոնք բնորոշ են օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և գնդակոծող ավիացիայի համար:

Այս ամենը, սակայն, զենքի ամբողջ ծավալը չէ, որը Բելառուսը  մատակարարում է Ադրբեջանին: Բելառուսը մատակարարել է 60 միավոր ԲՏՌ-70 և անհայտ քանակությամբ «Սկիֆ» տեսակի հակատանկային համալիրներ: Բելառուսը նաև Ադրբեջանի համար կարգի է բերել ռազմական նշանակության ՄԱԶ 6317 և ՄԱԶ 5317 բելառուսական ավտոմեքենաների հավաքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930