«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որի տպագիր տարբերակը կհրապարակվի երկուշաբթի՝ քարոզարշավի մեկնարկի օրը, ներառված է նաեւ ՀՀ զինված ուժերին առնչվող կետ, ըստ որի՝ զինծառայողներն իրենց ծառայության դիմաց պետք է վարձատրվեն: Այս մասին այսօր հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ բանակն ամբողջությամբ աստիճանաբար պետք է դարձնել «վճարովի». «Մեր ծրագրում ներառված են նաեւ սահմանների արդիականացումը, ժամանակակից սպառազինության ձեռքբերումը»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ եթե ՕԵԿ-ն ընտրություններում հաղթի, բնակարանի ձեռքբերման հիպոթեկային վարկն առանց կանխավճարի է լինելու. «Մենք դա հիմնավորելու ենք միջազգային լավագույն փորձով: Հարյուր հազարավոր մարդիկ ապրում են վարձով: Լուծումը հետեւյալն է՝ վարձի գումարն աստիճանաբար վճարելով՝ հնարավոր է տվյալ բնակարանի տերը դառնալ»: Արթուր Բաղդասարյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք կարող են կյանքի կոչել բնակարանաշինության լայնածավալ պետական ծրագիր:
https://www.facebook.com/aravot.am/videos/583184615466219/
https://www.facebook.com/aravot.am/videos/188076725463841/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ