Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը քննադատում է իշխանությանը. «Զարգացման ծրագիր չկա»

Նոյեմբեր 24,2018 13:48

Ինչպես նախորդ իշխանությունը չէր կարողանում արտաքին քաղաքականությամբ սպասարկել հայ ժողովրդի շահերը, այնպես էլ նոր իշխանությունը, չունենալով փորձառություն, չի կարողանում դա  իրականացնել: Այս մասին այսօր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կկայանան արտահերթ ԱԺ ընտրություններ:

Բաղդասարյանի բնորոշմամբ՝ յոթ ամիս է անցել, բայց տնտեսական զարգացման հստակ ծրագիր չկա. «Տեսնում ենք ներդրումների նվազում, ավելին՝ բացակայություն: Չկան քայլեր, որոնք ՀՀ-ում կստեղծեին աշխատատեղեր, մինչդեռ հեղափոխության նպատակն է՝ բարեկեցություն, աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում, հավասար հնարավորություններ, աշխատատեղեր, տարածաշրջանային խնդիրների լուծում: Մենք այդ հարցերի լուծման տարբերակները չենք տեսնում»:

Այդ պատճառով, ինչպես Բաղդասարյանը նշեց, իրենք առաջարկում են երկրի զարգացման սեփական տեսլականը՝ ամփոփված հիսուն արդյունավետ քայլերում: Հավելենք, որ ՕԵԿ նախընտրական ծրագրի տպագիր տարբերակը կհրապարակվի երկուշաբթի, երբ կսկսվի նախընտրական քարոզարշավը: «Շատ լավ է, որ այլեւս փող եւ ընտրակաշառք չկա, վարչական ճնշումներ չկան, այսինքն՝ փորձի եւ խելքի պայքար է: Իսկ ՕԵԿ-ն ունի բավարար խելք եւ փորձառություն»,-համոզմունք հայտնեց Արթուր Բաղդասարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/188076725463841/

https://www.facebook.com/aravot.am/videos/583184615466219/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930