Սպասվում էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ համազգային դրամահավաքին, որը կայացավ անցած գիշեր՝ Լոս Անջելեսում, մարդիկ ոգեւորված հանգանակություններ կանեն, քանի որ նոր ժամանակներ են, հեղափոխություն է եղել, որին ամբողջ աշխարհի հայերն էին սպասում։ Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նախօրեին «խրախուսող» հանդիպում էր ունեցել գործարարների հետ, մանրամասն ներկայացրել հիմնադրամի ներդրումային ծրագրերը՝ Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծում, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացում, դպրոցների` արեւային էներգիայով սնուցման տեխնոլոգիաների ստարտափ եւ այլն։
Նաեւ խոստացել էր, որ «կառավարությունը չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը»։ Դրամահավաքի արդյունքը, սակայն, սպասվածից քիչ էր՝ մոտ 11 մլն 109 հազար դոլար, անցյալ տարվանից մոտ 1,5 մլն դոլարով պակաս։ Երկու բացատրություն կարող է լինել՝ նախ, որ Սերժ Սարգսյանի հավատարիմ «դոնորներն» այս անգամ ակտիվ չեն եղել, երկրորդը՝ որ Ռուսաստանից մուտքեր չեն եղել։ Ամերիկահայ բիզնեսմենների շրջանում կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանի հայ մեծահարուստները ՌԴ բարձրագույն իշխանավորների հրահանգով չեն մասնակցել մարաթոնին, չնայած պնդումներին, որ հայ-ռուսական հարաբերությունները «երբեք այսքան լավ չեն եղել»։
Այլ կարծիքների համաձայն, ռուսաստանաբնակ հայերը պարզապես չեն վստահում Նիկոլ Փաշինյանին։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Բան մըն ալ չէք հասկցած, ոչ մէկերնիդ, այդտեղ:
Պարզապէս յոգնած ենք: Մինչեւ ե՞րբ կը ջանաս լեցնել տակառ մը որ ամէն կողմերէն ծակած է…: Հազիւ քի՜չիկ մը լեցուած կը կարծես, հոփ, նոր ծակեր կը բացուին:
Իսկ Սփիւռքի մէջ, հակառակ ձեր պատկերացումներուն, փողը ծառերուն վրայէն չենք հաւաքէր, եւ մենք ալ մեր ազգային կարիքները ունի:
Երեսուն տարի է՝ կու տանք եւ կու տանք, մինչ հոն դուք դեռ տարրական երկիր մը պիտի կազմէք, հիմա ալ նորէն restart-միսթարթ…
Պարտականութեան զգացումը կը մնայ, սակայն այլեւս առանց խանդավառութեան, առանց ինքնախաբէութեան:
Կը բաւէ շահագործէք մեր ազգասիրութիւնը: Վսյո: