Նորից պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ բուռն քարոզչություն է ընթանում․ նախընտրական հավաքներ, այցեր, անգամ քարոզչական պաստառներն են նոյեմբերի 26-ից՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ փակցվել քաղաքում։ Նորից պաշտոնյաներն արձակուրդ են ձեւակերպում եւ գլխովին թաղվում ընտրական գործընթացների մեջ։ Նորից «ձայներ ունեցող» մեծահարուստներն ու թաղային հեղինակությունները հավաքներ ու քննարկումներ են կազմակերպում, ընտրությունների «ճանապարհային քարտեզ» գծում, գրում ու ջնջում։
Նորից գլուխ են բարձրացրել տարբեր փորձագետներ ու սոցիոլոգներ, որոնք խիստ «հավաստի» կանխատեսումներ են անում եւ ընտրությունների ելքը գուշակում։ Իսկ համացանցը լի է նախընտրական քարոզչությամբ, պաստառներով, լուսանկարներով, աջակցության խնդրանքներով։ Միայն պակասել են փող բաժանելու մասին խոսակցությունները, բայց դրանք էլ, ասում են, լատենտ բնույթ են ստացել՝ աշխատավարձերի, համայնքներին ուղղված օգնությունների եւ այլ տեսքով։ Բայց, մեծ հաշվով, ընտրակաշառքը փողի տեսքով կլինի, թե խոստումների՝ ոչ մի տարբերություն չկա։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում