Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ այդ ոչ պոպուլյար քայլին. «Ժամանակ»

Նոյեմբեր 24,2018 11:43

Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծը արդեն ուղարկվել է խորհրդարան:

Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ այդ ոչ պոպուլյար քայլին, քանի որ ավազով ու խիճով բարձված մեքենաները ուղղակի ավերում են առանց այն էլ վատ վիճակում գտնվող ավտոճանապարհները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930