Սերժ Սարգսյանի մտերիմներն իրենք էլ են խոստովանում՝ ՀՀ-ում թավշյա հեղափոխության պատճառն այն էր, որ նախկին նախագահը որոշեց երրորդ ժամկետում պաշտոնավարել՝ արդեն որպես վարչապետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման խոստովանություն արել է գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, որ Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունի:
Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, բայց ես, լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը, ես ինքս դեմ եմ եղել նրա` երրորդ ժամկետով գնալուն: Այո, անձամբ ասել եմ իրեն, բայց բնական է` որոշում կայացնողն ինքն է եղել: Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, բայց կարծում եմ` որոշակի անարդարությունների, անպատժելիության մթնոլորտի, սերնդափոխության անհրաժեշտություն էր»,- ասել է նա: Բեգլարյանը նաեւ վստահեցրել է, թե նոր իշխանությունների օրոք աշխատելու առումով ոչ մի խնդիր չունի, քանի որ բարեխիղճ հարկատու է եղել եւ երբեք չի խուսափել հարկերից: «Ասված է` հարկերդ վճարի՛ր եւ հանգիստ քնի՛ր, ես այդպես եմ վարվում»,- ասել է նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում