Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, ըստ քաղաքացիների, Գյումրիում հետընտրական գումար է խոստացել. Նազելի Բաղդասարյան. ՀԺ

Նոյեմբեր 24,2018 11:31

ՀԺ-ն պարզել է, թե հատկապես ինչ իրավախախտման մասին է խոսքը: Ամեն ինչ սկսվել է Նազելի Բաղդասարյանի նախընտրական շտաբ այցելած երկու կանանց հարցադրումներից, պատմեց պատգամավորի թեկնածուն:

«Խնդիրը ծագեց այն պահին, երբ եկան մեր նախընտրական շտաբ եւ հարցրեցին, թե այստեղից  կարո՞ղ ենք գումար ստանանք: Մենք փորձեցինք զրույցի միջոցով պարզել, թե է՞լ որտեղից են գումար ստանում: Մատնանշեցին այս դեպքում կուսակցություններից մեկը, որը մարդկանց է ցուցակագրել: Այսօր ցերեկը տարբեր քաղաքացիներից ստացանք նաեւ զանգեր, որ տարբեր կուսակցություններ Գյումրիում ցուցակագրելով գումար են բաժանում: Զանգեր էինք ստացել, որ մասնավորապես 58 եւ Մուշ թաղամասերում ցուցակներով ներկայանում են եւ մարդահամար անցկացնելու ձեւակերպմամբ հորդորում են այս կամ այն թեկնածուին ընտրել: Հեռախոսազանգի հեղինակները նաեւ պատմեցին, որ  մատնանշում են, որ օրինակ «Իմ քայլը» դաշինքը, Նիկոլ Փաշինյանը միեւնույն է՝ անցնելու են, կարիք չկա այդ դաշինքի թեկնածուներին ընտրել, եւ հորդորում են՝ օրինակ, որ ընտրեն մեկին ԲՀԿ-ից կամ այլ կուսակցությունից»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:

Խոսեք բաց տեքստով եւ ասեք, թե հատկապես որ կուսակցութունն է հիմա գումար բաժանում, ըստ ձեր շտաբ այցելած կամ զանգահարած քաղաքացիների՝ ՀԺ-ի հարցին Բաղդասարյանը պատասխանեց, թե հստակ անուններ տալ չի կարող: «Նշվում են տարբեր թեկնածուների անուններ, բայց քանի որ հստակ փաստով չեն արտաբերել, ես կդժվարանամ ինչ-որ մեկի անունը տամ»:

Բայց որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, ներկայացրեց: Մասնավորապես այն, որ, օրինակ ԲՀԿ-ն, ըստ քաղաքացիների, Գյումրիում հետընտրական գումար է խոստացել:

«Քաղաքացիները նշում են, որ կուսակցություններից ցուցակագրում են գումարի բաժանման մասով եւ երկրորդ, նշում են, որ այս ընթացքում ընտրություններից հետո էլ են գումար տալու, որովհետեւ առջեւում ամանորի տոներն են, իսկ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը երբեք իր կուսակիցներին եւ ժողովրդին չի թողել անտարբեր: Այսինքն՝ հետընտրական որոշակի գումարների մասին է խոսքը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Երրորդ խնդիրն էլ կա: Ըստ Նազելիի՝ Գյումրիում խոսակցություններ կան այն մասին, որ թեկնածուներից շատերը նախընտրական շտաբներին կից Ա/Ձ-ի կամ ՀԿ-ի անվան տակ մարդկանց են գրանցում որպես աշխատակիցներ: «Նրանց գրանցում են եւ գումար են տալիս որպես աշխատողներ: Նշվում է 40.000-ից 50.000 դրամ, հաշվի է առնվում ոնց որ մեկ ընտանիքի 4-5 անդամի չափով: Սա էլ մյուս մեքենայությունը, որի մասին խոսվում է քաղաքում: Այս խոսակցությունները կոնկրետ այսօր եղել են իմ նախընտրական շտաբում, եւ ես չէի կարող անտարբեր մնալ: Ես, որպես անհատ, որպես քաղաքացի, մարդ, ով տեւական ժամանակ զբաղվել է լրատվությամբ, ահազանգում եմ այն ամենի մասին, ինչը նախընտրական շրջանում կա, եւ կարող է լինել: Այս ամենի մասին խոսել եմ բազմիցս, լինելով լրատվության դաշտում, եւ, եթե այս փուլում մուտք եմ գործում քաղաքականություն՝ դրա մասին չեմ կարող լռել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930