Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայի կառավարությունում երկրորդ հայազգի նախարարն է նշանակվել

Նոյեմբեր 24,2018 11:24

Ուկրաինայի Գերագույն ռադան ֆինանսների նախարարի պաշտոնակատար է նշանակել հայազգի Օքսանա Մարկարովային: Վերջինիս նշանակմանը կողմ է քվեարկել 242 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն:

Մարկարովան ֆինանսների նախարարությունում աշխատում է 2015թ. մարտից: 2016թ. ապրիլից նա նշանակվել էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, իսկ 2016թ. օգոստոսի 8-ին՝ ներդրումների հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ:

Մարկարովան ծնվել է 1976թ. հոկտեմբերի 28-ին հայի և ուկրաինուհու ընտանիքում:

Ուկրաինան Եվրոպայում երկրորդ ամենահայաշատ երկիրն է Ֆրանսիայից հետո. այստեղ ապրում է մոտ 500 հազար հայ: Օքսանա Մարկարովան Ուկրաինայում երկրորդ հայազգի նախարարն է, մյուսը ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930