Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչական ռեսուրս կիրառել-չկիրառելու հարցը հստակ իրավական պարզաբանում ստանա. ՀԺ

Նոյեմբեր 24,2018 10:23

Ինչեւէ: Քանի որ իդեալականին մոտ ընտրություններ կազմակերպելը բոլորիս գերխնդիրն է, երեւի ավելի ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչական ռեսուրս կիրառել-չկիրառելու հարցը հստակ իրավական պարզաբանում ստանա, եւ անցնենք առաջ: Ինչ վերաբերում է մարզային այցերին ու մարդկանց հետ հանդիպումներին, ապա արդեն իսկ նկատելի է, որ դրանք արմատապես տարբերվում են նախկին ղեկավարների նմանատիպ հանդիպումներից: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, օրինակ, մարդկանց մեծ մասին բերում էին նախապես կազմված ցուցակներով, մարդիկ էլ գալիս էին, ստանում իրենց «պտիչկան» ու անտարբեր լսում, որովհետեւ նրա որեւէ խոստմանը չէին հավատում: Իսկ Նիկոլ Փաշինյանին այդ նույն մարդիկ որպես յուրային են ընկալում: Ընկալում են որպես մարդու, ով ոչ թե իրենց քվեներով է ընտրվել (Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին իրենց քվեներով «ընտրվել»), այլ իշխանության չէր գա առանց իրենց աջակցության:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը յուրային է, իսկ յուրայինից կարելի է կոնկրետ ակնկալիքներն ունենալ, անկեղծ խոսակցություն ակնկալել, նեղանալ, հիասթափվել, անգամ հայհոյել… Եվ բովանդակային իմաստով էական նշանակություն չունի՝ այդ հանդիպումները ֆորմալ առումով «քարոզարշավ» են համարվում, թե ոչ:

Ու հենց այս հարթության մեջ է, որ քաղաքական մյուս ուժերը տանուլ են տալիս, որովհետեւ հասարակությունն իրենցից որեւէ ակնկալիք չունի՝ անկախ նրանից, թե որքան գեղեցիկ կհնչեն նախընտրական խոստումները: Եվ սա, ի դեպ, այնքան էլ լավ չէ: Նույնիսկ շատ վատ է: Բայց իրողությունն է այսպիսին: Ժամանակի ընթացքում երեւի կփոխվի:

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930