Հայտնել ենք, որ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նոյեմբերի 23-ին որոշել է մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան մեզ զանգահարեց Ժորա Մարտիրոսյանը եւ հայտնեց, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մարզպետի որոշումը համարում է ոչ իրավական եւ դրա դեմ բողոքելով՝ ինքը դիմելու է ՀՀ կառավարություն եւ վարչական դատարան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ