Անվանի օպերային բաս, ՀՀ ժողովրդական արտիստ, 2014-ից Աստանայի օպերային թատրոնի բեմի վարպետ Բարսեղ Թումանյանը իր ծննդյան 60-ամյակի առիթով դեկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մենահամերգով:
1980թ. Երեւանի օպերային թատրոնում Դավիթ-Բեկի գլխավոր դերերգով կարիերան սկսած եւ հետագայում աշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած մեծանուն երգիչը այս տարի՝ 26 տարվա ընդմիջումից հետո, իր թատրոնում բեմ բարձրացավ Արշակ Երկրորդի դերերգով՝ Չուխաջյանի համանուն օպերայում:
«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ հոբելյարը բնականաբար նվերներ է ակնկալում, գուցե պաշտոնի տեսքով ե՞ւս, Բարսեղ Թումանյանը հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ում է պետք այն աշխարհը, որտեղ չի լինի Ռուսաստանը» հայտնի միտքը, ու պատասխանեց. «Ում է պետք այն աշխարհը, որտեղ չի լինի Հայաստանը՝ մշակութային ինքնությամբ: Ես ասելիք ունեմ, ոչ ստանալիք, ավելին՝ անելիք ունեմ, ոչ խոսելիք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» , 23.11.2018
Շալյապինը ժամանակին ճանաչված էր որպես Մեֆիստոֆելի լավագույն մեկնաբանողը։ Սակայն, Շալյապինի մեծությունը կայանում է նրանում, որ նա իր ողջ տաղանդը, եռանդը ներդրեց իր ազգային ռուսական երգը, օպերային արվեստը համաշխարհային ճանաչման դուրս բերեց [իր բոլոր համերգների ծրագրերի հիմնաքարային տեղը ռուսական երգն էր, իր նախաձեռնությամբ ,,Բորիս Գոդունով,, և այլ օպերաներ բեմադրվեցին եվրոպական թատրոններում ․․․] Շատ կուզեի, որ մեր արտիստները հետևեին նրա օրինակին ․․․
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/11/24/995148/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից