Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագետների խմբի (GRETA) կողմից այսօր հրապարակված նոր զեկույցը գնահատական է տվել 2014թ. մայիսին GRETA-ի առաջին զեկույցի հրապարակումից հետո տեղի ունեցած զարգացումներին:
Զեկույցում նշվում է, որ GRETA-ն ողջունում է որոշ ոլորտներում գրանցված առաջընթացը, մասնավորապես, օրենսդրության մեջ արված ուղղումները, համապատասխան մասնագետների վերապատրաստումը, թրաֆիքինգի մասին մարդկանց իրազեկվածությունը բարձրացումը, օրենքում արված փոփոխությունները կապված թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման և նրանց օգնության ուղղորդման հետ:
Այնուամենայնիվ, GRETA-ն նկատում է, որ որոշ հարցեր շարունակում են մտահոգությունների տեղիք տալ: GRETA-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել աշխատուժի շահագործման նպատակով իրականացվող թրաֆիքինգը կանխարգելելու համար: Բացի այդ, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ավելացնել ջանքերը շինարարության, գյուղատնտեսության և տան աշխատանքների ոլորտներում թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ