«Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը»,- այս մասին «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» սեմինար-փորձագիտական քննարկմանը բացման խոսքում ասել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանն այլակարծության խթանման հարցում բարձր է գնահատել լրագրողների դերը, քանի որ նրանց միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ կազմակերպած միջոցառմանն Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին սոցիալական ցանցերում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ