Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին սպան՝ պատգամավորի թեկնածու. «Ա1+». (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2018 19:20

Ոստիկանությունում 23 տարվա աշխատանքային գործունեությունից հետո, Արմեն Խաչատրյանը որոշեց համազգեստը փոխարինել քաղաքացիական հագուստով: ՃՈ պետի արդեն նախկին տեղակալն իրեն տեսնում է օրենսդիր մարմնում:

«Նոյեմբերի 13-ից  ՀՀ Ոստիկանության պետի հրամանով ազատվել եմ ծառայությունից՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու պատճառաբանությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:

Շաբաթներ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն անդամագրված գնդապետ Խաչատրյանը   ցանկանում է ոստիկանական համակարգում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառել օրենսդրական գործառույթներ իրականացնելիս. «Ես ինձ ավելի հարմար եւ բավարարված կզգամ, երբ կարողանամ իմ գիտելիքներն ու փորձը ամբողջությամբ օգտագործել, ամբողջ ծավալով եւ որեւէ սահմանափակումներ չլինեն։ Գտնվելով Ոստիկանությունում, ծառայության մեջ, դա արդեն սահմանափակում է օրենքով սահմանված կարգով, իսկ ԱԺ-ում այդ լիազորությունների սահմանները բավական լայն են, ինչը հիմնական պատճառ է հանդիսացել պատգամավորի թեկնածու դառնալու համար»:

Ոստիկանությունում որեւէ խնդիր չի եղել ոչ գաղափարական, ոչ աշխատանքային, գաղափարական խնդիր չունի նաեւ կուսակցությունում, չնայած նրան, որ արագաչափերի եւ տեսախցիկների հարցում կարծիքները չեն համընկնում:  Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը եւ անձամբ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, եւ պետք է չավելանան արագաչափերն ու տեսախցիկները, իսկ Արմեն Խաչատրյանը կողմ է եղել դրանց: Այսօր խնդիրը կարգավորող օրենսդրական փաթեթի պատրաստման աշխատանքներին մասնակցել է նաեւ Ոստիկանության նախկին սպան:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930