ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գիտնականներից նամակ է ստացել, որով նրանք իրեն տեղեկացրել են, որ բոլոր ՊՈԱԿ-ների, ուսումնական հաստատությունների բանկային հաշիվները տեղափոխվելու է գանձապետական հաշիվ:
«Սուսիկ փուսիկ մեր օրվա իշխանությունները կազմակերպել են մեկ այլ խայտառակ գործընթաց, որը հարվածելու է գիտական համակարգին…այս նախաձեռնությամբ բյուջեով փողը հատկացվելու է, բայց չի տրվելու կոնկրետ հաստատություններին, սա առաջին հերթին ակադեմիական ազատություններին է հարվածելու, գիտնականներն իրենց գործունեության համար վարձատրվելու հարցում կախված են լինելու պետությունից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ մտահոգված է, որ կառավարության նոր նախաձեռնության հետեւանքով, գիտնականները այլեւս չեն կարողանա ստանալ գրանտեր, քանի որ եվրոպական ստանդարտներին համապատասխան, եթե գրանտային ծրագրով գումարները գնում են ֆինանսների նախարարություն եւ ոչ թե գիտակրթական հաստատություն, այն չի տրամադրվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ