Այսօր՝ նոյեմբերի 23-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ 38161818 քրեական գործով կայացրած որոշումը, Ազատամուտ համայնքի ղեկավարի տեղակալի 2018թ. նոյեմբերի 12-ի դիմումը եւ Ազատամուտի առողջության պահպանման առաջնային կենտրոնի կողմից տրված թիվ 080680 անաշխատունակության թերթիկը, որոշել է Վահագն Ալավերդյանին 2018թ. նոյեմբերի 23-ից մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշենք, որ Վահագն Ալավերդյանը ղեկավարում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ