Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Բռնցքամարտում ստեղծված իրավիճակում տուժում է բռնցքամարտը»

Նոյեմբեր 23,2018 18:50

Այսօրվա ասուլիսում լրագրողները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցին, թե հայկական բռնցքամարտում  ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակի շուրջ պետական կառույցի դիրքորոշումը նո՞ւյնն է մնացել: Հիշեցնենք, որ վերջին համաժողովում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, թե ՄՕԿ-ը արձագանքել է, թե ընդունում է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը եւ դատապարտում է մյուս կառույցների միջամտությունը, իսկ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր, օրինական  ընտրություն կազմակերպելու մասին:

«Ես ԱԻԲԱ-ից եւ ՄՕԿ-ից նման գրություն իրականում չեմ տեսել: Տեսեք, կա երկու բեւեռ: Խոսքն այստեղ մեկ, երկու կամ տասը բողոքողի մասին չէ: Բողոքող հատվածը մեծ է: Ես հայտարարում եմ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ մեկի կողքը չի եւ ոչ մեկին չի պաշտպանում: Նախարարությունը կողմնակից է յուրաքանչյուր հարցի՝ օրենքի սահմանում լուծման: Ի վերջո, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս իրավիճակում տուժում է բռնցքամարտը: Չմոռանանք, որ մենք գնում ենք դեպի օլիմպիական խաղեր: Ցանկալի է, որ կողմերը կոմպրոմիսային լուծում գտնեն: Այո, եթե կա բողոքողների մեծ զանգված, մենք առաջարկել ենք արտահերթ ընտրություն կազմակերպել: Մեր առաջարկը ուժի մեջ է: Եվ բացի դա, մենք առաջարկում ենք նաեւ կողմերի հանրային քննարկում իրականացնել», – պատասխանեց Գաբրիել Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930