Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը փոխվել է, մենք նոր Հայաստանում ենք». Ինչպես են ոստիկաներն իրենց պահելու ընտրություններին

Նոյեմբեր 23,2018 18:40

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդն այսօր ասուլիս էր հրավիրել՝ քննարկելու ՀՀ ոստիկանության եւ լրագրողների փոխգործակցության հարցը:

Մենք հետաքրքրվեցինք՝ երբ ընտրատեղամասում խնդիր լինի, ոստիկաններն այս ընտրություններին էլի տեղամասի դռան մոտ ուղղակի «անշարժ գույքի» նման կանգնելու՞ են, թե՞ միջամտելու են, որովհետեւ 7/46 տեղամասում, երբ հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը վիճաբանել էր «Առավոտի» լրագրողի հետ, հարձակվել վրան ու ասել՝ «տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի», ոստիկանները, այդ աղմուկ-աղաղակը լսելով՝ պարզապես կույր էին ձեւանում ու չէին միջամտում:

Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վանյա Սահակյանը պատասխանեց, որ ոստիկանության խնդիրն է ապահովել անվտանգություն եւ հասարակական պատշաճ կարգը, նրանք եւ ընտրատեղամասի շենքում են դա անում եւ պարտավոր են նաեւ ընտրատեղամասում անել: Ոստիկանների հիմնական խնդիրն ապահովել, որ կուտակումներ չլինեն 50 մետր շառավղով, ինչ վերաբերում է, թե չեն միջամտում, ես չգիտեմ կոնկրետ դեպքեր եղել են, թե չեն եղել, բայց պարտավոր են արձագանքել ու միջոցներ ձեռնարկել՝ հանցագործությունը կանխելու, բացահայտելու ուղղությամբ:

Նա ասաց, որ երբ ոստիկանն իրեն հակաօրինական արարք է թույլ տալիս, լրագրողը կարող է դիմել այդ փաստով եւ կիրականացվի ծառայողական քննություն:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախկինում ընտրատեղամասերում մենք տեսնում է ինք, որ ոսիկանության ներկայացուցիչներն ասես կցված լինեին իշխանական հանձնաժողովականներին ու երբ որ պետք էր լինում լրագրողներին այսպես ասած «ցրել» ընտրատեղամասերից, նրանց օգնության էին հասնում ոստիկաները, հիմա՝ այս հեղափոխությունից հետո այդ իրավիճակը փոխվելո՞ւ է՝ նա պատասխանեց. «ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում, օրենքով իր վրա դրած պարտականությունները կատարելու է լիարժեք, խախտումներ թույլ չի տալու: Իսկ եթե նման խախտումներ լինեն, համապատասխան ոստիկանը պատասխանատվության կենթարկվի»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այս օրերին ԶԼՄ-ներով լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը ԱՁ-ներ է գրանցում, որպեսզի աշխատավարձի տեսքով ընտրակաշառք բաժանի: Դրա հետ կապված չնայած «Ծառուկյան» խմբակցությունից հերքեցին լուրը, բայց ոստիկանությունը զբաղվո՞ւմ է այդ հարցով: Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ եւ հետաքննության բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Հակոբ Պետրոսյանը պատասխանեց, որ կոնկրետ այդ դեպքով տեղեկություն չունեն, բայց կարող ենք համոզված լինել՝ եթե կոնկրետ փաստեր կլինեն՝ ոստիկանությունը արժանի արձագանք է տալու:

Մեր հարցին՝ օրերս ԶԼՄ-ում հրապարակվեց, որ ԲՀԿ-ական եղբայրները ծեծել են «Իմ քայլը» դաշինքի վստահված անձին, ի՞նչ է պարզվել այդ գործով՝ ոստիկանությունից պատասխանեցին, որ ընթանում է հետաքննություն:

Ոստիկանության հասարակական խորհրդի անդամներից մեկը վստահեցրեց, որ ոստիկանությունը փոխվել է, մենք նոր Հայաստանում ենք, իսկ նախկինում ինչ եղել է, մնացել է հին Հայաստանում. «Ոստիկանությունը օր օրի ծաղկում է, ծիլեր է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930