Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը բացահայտեց, թե ինչու չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ

Նոյեմբեր 23,2018 17:54

«Դա Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն է, եւ ինձ հետ կապ չունի: Ղարաբաղի հարցում իմ տեսակետն այն է, որ չի կարելի Ղարաբաղում ունենալ մի իշխանություն, որը ՀՀ-ի հետ չի աշխատելու, չի գործակցելու: Հայաստանի կարծիքը միշտ պետք է նկատի ունենալ: Իսկ թե Սեֆիլյանն ինչ նկատի ունի, չեմ կարող ասել, մենք չենք շփվում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության արցախյան թեւի հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ բանակցելու է Բակո Սահակյանի գլխավորած ռեժիմի հետ՝ Արցախում անցնցում իշխանափոխության նպատակով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» վերջերս գրասենյակ բացեց Արցախում, իսկ կուսակցության հայաստանյան թեւը մասնակցում է դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Այս փուլում Արցախը ՀՀ-ին միացնելը ես սկզբունքորեն համարում եմ սխալ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Սեֆիլյանի եւ նրա թիմի կարծիքը համարում եմ սխալ: Դրա համար մենք իրար հետ չենք շփվում: Ես ասել եմ իմ տեսակետը, նա տեղյակ է այդ մասին»,-մեկնաբանելով «Սասնա ծռերի» այն համոզմունքը, որը Արցախը պետք է ՀՀ-ին միանա որպես մարզ, ընդգծեց Սամվել Բաբայանը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ «մտադի՞ր եք գնալ Արցախ»: Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես երբեւէ չեմ ասել, որ Արցախ կգնամ այն ժամանակ, երբ իշխանությունները թողնեն: Չի ծնվել մեկը, որը պարոն Բաբայանին կթողնի կամ չի թողնի…ես այս երկրում երեք անգամ դատվեցի այդ ազատության համար: Պնդում եմ, որ ԼՂ իշխանությունը պետք է գործակցի Երեւանի հետ, նրա կարծիքը գլխավորն է»:

Հիշեցնենք, որ այսօր վերսկսվել է «Իգլա»-ի գործով դատավարությունը. Սամվել Բաբայանը մեղադրյալ է:

https://www.facebook.com/aravot.am/videos/308388219769684/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930