Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանի պատասխանը, երբ հիշեցրին, որ Կարեն Կարապետյանին քննադատում էր իր պաստառի համար, հիմա իրենք են քարոզարշավից շուտ դա արել (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2018 17:40

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների հրավիրած ասուլիսում լրագրողները Էդմոն Մարուքյանին հիշեցրին, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ բողոքում էին, որ ընտրություններից առաջ հայտնվել էր Կարեն Կարապետյանի պաստառը, հիմա իրենց եւ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական պաստառներն են հայտնվել՝ պաշտոնական քարոզչության մեկնարկից առաջ:

Մարուքյանը պատասխանեց, որ իրենց շտաբում քննարկել են այս հարցը. «Նախ, որ քննադատել ենք, դա կապված է եղել հերթական ընտրության ժամանակ մի քանի օր շուտ քարոզարշավ իրականացնելու հետ: Դուք բոլորդ հասկանում եք, թե մենք ինչի մեջ ենք, էս արտահերթը: Մենք ունեք 12 օր, նոյեմբերի 25-ը եւ 26-ը այդ ընկերությունների համար ոչ աշխատանքային օրեր են, եթե ընկերությունները սկսեն բաներները տեղադրեն նոյեմբերի 26-ից, կտեղադրվեն վերջնական նոյեմբերի 29-ին, սա նշանակում է, որ մեր կոպեկ-կոպեկ հավաքած գումարն ուղղակի ջուրն է լցվելու: Մենք քարոզարշավի օր չունենք: Ավելին ասեմ՝ Ընտրական օրենսգիրքը նման արգելք չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դրա վերաբերյալ արել ենք նախնական հայտարարություն, նախընտրական շտաբի պետը՝ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ հարգելի քաղաքացիներ, իրավիճակն այսպիսին է: Մենք գումար ենք փոխանցելու 12 օրվա համար, այդ մարդիկ չեն աշխատելու շաբաթ-կիրակի օրերին: Հիմա սա է իրավիճակը, արտահերթ պայմաներում ենք գտնվում, այստեղ սարսափելի բան չեմ տեսնում, բոլոր ուժերն էլ դա կարող են անել: Հիմա ուժ կա, որ կարող է թղթի խնդիր ունի, մենք թուղթ ենք ռեզերվ արել՝ հաշվի առնելով մեր փորձը»:

Մարուքյանն ասաց, որ եթե խնդիր կա, թող ԿԸՀ-ն ասի: Նա նշեց, որ իրենք այն ժամանակ Կարեն Կարապետյանին քննադատել են, որ իր մեծադիր նկարը տեղադրել են, երբ ինքը թեկնածու չէ, նաեւ այն ժամանակ բոլոր ուժերը չէին կարող նման բան անել, հիմա հավասար պայմաններ են:

Մեր հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը մարզեր է այցելում, այդտեղ վարչական ռեսուրսի չարաշահում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ՝ Մարուքյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ հասցրել որեւէ բանի հետեւել, թե ուր է այցելել վարչապետի պաշտոնակատարը, ես էլ եմ մարզեր այցելել, ԼՀ-ի գրասենյակներ եմ բացել, կարող է ինչ-որ մեկը այդտեղ էլ տեսնի ռեսուրսի խախտում: Ամեն դեպքում, պետք է բոլորս ամեն ինչ անենք, որ հնարավորինս արդար, հավասար, բոլոր չափանիշները պահպանող քարոզարշավ իրականացնենք, թող ամենամեծ խախտումը լինի մի օր շուտ բաներ տեղադրելը, թող զանգվածային փող չբաժանեն, մարդկանց չահաբեկեն, մարդկանց ազատ կամքի վրա չներգործեն, թող ԵԱՀԿ դիտորդները արձանագրեն միայն, որ ադմինիստրատիվ ռեսուրսն է չարաշահվել, ավել հանդիպում է ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930