Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանի ռեյտինգը, եթե նախորդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկվի». Մարուքյան

Նոյեմբեր 23,2018 17:13

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո մեծ փոփոխություններ եղել են, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել են ՀՀԿ, ԲՀԿ- ն ու ՀՅԴ-ն, իսկ այդ նախագծի դեմն առել ենք մենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որտեղ ԼՀ-ն անցողիկ շեմն էլ չէր անցել, իսկ 2-րդ ուժը ԲՀԿ-ն էր:

Ըստ Էդմոն Մարուքյանի խորհրդարանական ընտրությունները պետք չէ համեմատել Երեւանի ավագանու ընտրությունների հետ, քանի որ այն այլ տրամաբանությամբ էր. «Ավագանու ընտրություններին հռետորաբանությունը տարբեր էր, վերջին հաշվով ունեցանք նաև սև ու սպիտակի պատմությունը, աշխատում էր համամասնական ընտրության տրամաբանությունը եւ այլն։ Հիմա, կարծում եմ, որ ավելի գաղափարական ու ապագային միտված ընտրություններ ենք ունենալու, իսկ ավագանու ընտրությունը նրա մասին էր՝ պե՞տք է խորհրդարանը լուծարվի, թե՞ ոչ։ ԼՀ ռեյտինգը , եթե այդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկի, հետեւաբար, եթե այդ ընտրության ժամանակ 3-րդ ուժն է, ապա հիմա 2-րդը կլինի»:

Հարցին՝ 2017 -ին «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ընտրության «Ելք» դաշինքով, Երեւանի ավագանուն ընտրությանը «Լույս» դաշինքով եւ սա առաջին համապետական ընտրությունն է, որ առանձին եք մասնակցելու, սա օգո՞ւտ էր ձեզ՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ ընդդեմ Հանրապետական ռեժիմի, ունենալու են ֆիասկո։ Սրա գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց «Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք։ Այն ժամանակ պետք էր համախմբվել, իսկ հիմա չկա ռեժիմ, չկա համախմբման կարիք, հետեւաբար ցանկացած ֆորմատ, որը մենք կստեղծեինք, լինելու էր արհեստական։ ԼՀ-ն ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա ասեմ՝ շատ կարճ ժամանակում իմացանք, որ «Ելք»-ի մեր գործընկերը ցանկանում է առանձին մասնակցել, եւ որոշեցինք ստեղծել նոր բրենդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930