Գեներալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), որ այս տարվա հունիս ամսին Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, ներկայումս աշխատանքի է անցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունում` որպես անվտանգության ծառայության ղեկավար:
Գեներալի տեղակալը նույն ընկերությունում մեկ այլ գեներալ է` նախկինում ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Եպիսկոպոսյանը: Վերջինս Սերժ Սարգսյանի հրամանագրով 2016 թ. օգոստոսի 4-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ