Նոյեմբերի 19-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին «Հոդված 3» ակումբում մրցանակներ հանձնեց «Եվրոպայի մասին իմ տեսլականը» շարադրությունների համազգային մրցույթի հաղթողներին:
Անի Մաթևոսյանը մրցույթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, մինչդեռ Նելլի Պապոյանը և Անի Անտոնյանը, համապատասխանաբար, զբաղեցրեցին երկրորդ և երրորդ տեղերը: Մրցույթը կազմակերպվել էր «Եվրաակումբներ – Հայաստան» ծրագրի շրջանակներում:
ԵՄ պատվիրակության կողմից անցկացված մրցույթը հայ երիտասարդներին հրավիրել էր ներկայացնելու ոչ ակադեմիական շարադրություններ: Երիտասարդները իրենց շարադրություններում պետք է կենտրոնանային Հայաստանի և Եվրոպայի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականի վրա՝ ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես նաև, թե ինչպես են ընթացիկ իրադարձություններն ու որոշումներն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Մրցույթի նպատակն էր խթանել և նախաձեռնել քննարկումներ հայ երիտասարդությանը մտահոգող խնդիրների վերաբերյալ:
EU NEIGHBOURS east նախագիծ