Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը. նախագահ Սարգսյան

Նոյեմբեր 23,2018 14:40

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին:

Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար:

Նշելով, որ ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Նա ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մեծ նշանակությունը ու կարևորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930