Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ կուսակցությանն են քաղաքացիներն ընտրելու դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. սոցհարցում

Նոյեմբեր 23,2018 14:30

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամի անցկացրած հարցումների համաձայն՝ հարցվածների 68,3 տոկոսն ընտրելու է «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ ՝ 6,7, ՀՀԿ՝ 1,5, «Լուսավոր Հայաստան»՝ 1,2, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ 0,9 Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցությանը՝ 0,3 տոկոս, «Մենք» դաշինք՝ 0,3 տոկոս, Քաղաքացու որոշում սոցիալական դեմոկրատական կուսակցություն՝ 0,2 տոկոս, ՕԵԿ՝ 0,1 տոկոս, Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 0 տոկոս:

Այս ցուցանիշներն այսօր ներկայացվեց GALLUP International Association-ի գրասենյակում մեկնարկած ասուլիսում GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի կողմից:

Ըստ նրա՝ հարցմանը մասնակցել է 1111 քաղաքացի, հարցումներն անցկացվել են նոյեմբերի 17-21-ը:

Հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ հարցին հարցվածների 19, 9 տոկոսն է պատասխանել՝ շատ հետաքրքրված են, ավելի շուտ հետաքրքրված են 42,6 տոկոսը, 19,5 տոկոսը նշել է՝ ավելի շուտ հետաքրքրված չեն, եւ 17,6 տոկոսը ընդհանրապես հետաքրքրված չէ քաղաքականությամբ:

Սպասվող ընտրությունների մասին հարցվածների մեծամասնությունը՝ 97,1 տոկոսը, նշել է, որ տեղյակ են:

Թե որ կուսակցություններն են մասնակցելու ընտրություններին հարցին, հարցվածների 80.1 տոկոսը տվել է «Իմ քայլը» դաշինքի անունը, 66,1 տոկոսը՝ ԲՀԿ, 60.2 տոկոս ՀՀԿ, 38 տոկոսը՝ ՀՅԴ, 26,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան», հաջորդ տեղերում են ՕԵԿ, «Սասնա ծռեր», «Մենք» դաշինք, Քաղաքացու որոշում սոցիալական դեմոկրատական կուսակցություն, Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ ու Ազգային առաջընթաց կուսակցությունները:

Հարցվածներն ամենաշատը դրական վերաբերմունք են արտահայտել «Իմ Քայլի» եւ ամենաքիչը ՀՀԿ-ի նկատմամբ: Ըստ Արամ Նավասարդյանի՝ ՀՀԿ-ն ամենամեծ հակառեյտինգն ունի: Ըստ հարցվածների՝ ՀՀԿ-ից հետո բացասական վերաբերմունք ունի ՕԵԿ-ը:

Կրկին հարցումների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը առավել նվազ ընդդիմադիր է գնահատվել, իսկ ՀՀԿ-ն ամենաբարձր ցուցանիշն է ստացել որպես ընդդիմադիր կուսակցություն:

Պետության առջեւ կանգնած ամենամեծ խնդիրները հարցին հարցվածների 45 տոկոսը նշել է գործազրկությունը, 29,6 տոկոսը՝ տնտեսական վիճակը, 23,9 տոկոսը՝ ցածր թոշակներ ու աշխատավարձեր, հաջորդ տեղերում են ԼՂ հիմնահարց, կոռուպցիա, առողջապահական վատ համակարգ, արտագաղթ, կրթական վատ համակարգ, իսկ որոնք են համայնքի, գյուղի հիմնական խնդիրները հարցին հարցվողները նշել են համայնքային ճանապարհներ, աղբահանության խնդիր, տրանսպորտի խնդիր, աշխատատեղերի բացակայություն, ոռոգման ջրի խնդիր, մանկապարտեզի բացակայություն, լուսավորության ու գազիֆիկացման խնդիրներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930