Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կազմակերպած «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Նա հիմնավորեց, թե գնում է Երևանի կենտրոն. Հին Երևանի հետ կապված երկու բան նայի, վերադառնա:
Լրագրողները փորձեցին պնդել և հարցրին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետն այն, որ ՀՀԿ-ն մեղադրում է իրեն:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես ձեզ ասացի, չէ՞: Երկու ժամից էլ չի՞ մեղադրելու, հետո կպատասխանեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ