Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Դեմիրճյան. «Ես չեմ կարծում, որ մենք Հայաստանում ունենք և մոտակա ժամանակներս կունենանք լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ». «Ա1+»

Նոյեմբեր 23,2018 13:11

Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանի հետ

-Ո՞ւմ եք պատկերացնում իրական ընդդիմություն։ Ո՞ր քաղաքական ուժը կարող է լինել ընդդիմություն, որ ցույց կտա իշխանության թերությունները և վերջինները ցույց տալով՝ մասնակցություն կունենա պետության ղեկավարման ու զարգացման գործում։

-Քանի որ մենք Հայաստանում ունենք ինստիտուցիոնալ ճգնաժամ, ինչը նշանակում է, որ մեր մոտ սոցիալական կառույցները չեն կատարում իրենց ֆունկցիաները, և վերջինները կատարվում են իրականում կառույցներից դուրս։ Օրինակ՝ Հայաստանում կրթությունը տրվում է ոչ այնքան կրթական հաստատություններում, որքան կրթական հաստատություններից դուրս․մասնավոր պարապմունքների, փորձագիտական հանդիպումների միջոցով և այլն։ Այդ նույն տրամաբանությամբ Հայաստանում լավագույն ընդդիմությունը կարող է լինել հասարակությունը։ Ազգային ժողովը չէ այն տեղը, որտեղ մեր պարագայում հնարավոր է լինի ամենալավ ընդդիմությունը։ Ապրիլ-մայիսյան դեպքերի ժամանակ լայն հասարակությունը ցույց տվեց, որ ինքը լավագույն ընդդիմությունն է, չնայած ԱԺ-ում իրենց ընդդիմություն հայտարարող մի քանի կուսակցություններ կային, բայց ժողովրդական շարժմանը միացան ընթացքում։ Նույն տրամաբանությամբ այսօր էլ կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններով ձևավորված իշխանությանը լավագույն և ամենաարդյունավետ ընդդիմությունը լինելու է հասարակությունը կամ դրա ամենաակտիվ հատվածը․ենթադրենք քաղաքացիական հասարակությունը։

-Շարմազանովի պնդմամբ՝ իրական ընդդիմություն կարող է լինել ՀՀԿ-ն։ Հանրապետականը կարո՞ղ է հավակնել ընդդիմություն լինելու համար։

-Հավակնություններ կարող է ունենալ, բայց լինել ընդդիմություն և լինել քննադատող, դրանք տարբեր բաներ են։ Ես չեմ կարծում, որ մենք Հայաստանում ունենք և մոտակա ժամանակներս կունենանք լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ։ Հանրային ընդդիմություն՝ քաղաքացիական հասարակության տեսքով, ակտիվ անհատների տեսքով, տարբեր խնդիրների շուրջ մտածող խմբի տեսքով, իշխանությունից ավելի ադեկվատ մտածող, իշխանությունից խնդիրների ավելի լավ լուծումներ առաջարկող, ավելի արդյունավետ լուծումներ առաջարկող խմբեր ունենալու ենք, և իրենք են կարող լինել իրական ընդդիմություն։ Հանրապետականը չեմ կարծում, որ կլինի նրանցից մեկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930