«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֊ մասին զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սերգեյ Բագրատյանի հետ։
– Շատերը Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզ այցելություններն ու բնակչության հետ հանդիպումները որակեցին վարչական ռեսուրսի կիրառում։ Ըստ Ձեզ՝ սա իրո՞ք վարչական լծակի կիրառում է։
– Վարչական լծակի կիրառում ձեւակերպումը պետք է կարողանալ հստակ ձեւակերպել։ Վարչական լծակ ասելով՝ պետք է հասկանալ, որ գործող իշխանությունը օգտագործում է իր կառավարման լծակները։ Առայժմ նման փաստեր չկան։ Վարչապետի պաշտոնակատարը պարտավոր է ներկայացնել հեղափոխության իրական շարունակությունը, այն է՝ որեւէ վարչական լծակ պետք է բացառել, եւ չպետք է լինի ընտրակաշառք։ Հիմա նա էդպես էլ անում է, ես իր ելույթներից դա եմ հասկանում եւ ընդունում եմ, որ իսկապես այդպես էլ պետք է լինի։
– Գաղտնիք չէ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ էր խոսվում այն մասին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն ֆինանսական միջոցներ է կիրառում։ Այնուամենայնիվ, հիմա ԲՀԿ-ն կարո՞ղ է վստահ հայտարարել, որ կուսակցության կողմից ֆինանսական միջոցների կիրառում չի լինելու։
– Վարչական որեւէ լծակ, ֆինանսական որեւէ ռեսուրս, առհասարակ, որեւէ քաղաքական ուժի կողմից չի օգտագործվելու, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ի կողմից։ Այս իրավիճակում բացառված է, որ որեւէ մեկը կարող է նման բան անել։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում