Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը դժգոհեց, որ իրենց՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ կան. «Սա 37 թիվն էլ չի, սա ավելի վատ է». «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2018 11:23

Մուրադ Մուրադյանը ՀՀԿ-ի այն մինուճար «դուխով» ռեյտինգայինն էր, ով հեղափոխությունից հետո ոչ միայն գործարար խավի հետ չլքեց կուսակցությունը, այլեւ պատգամավորության հայտ է ներկայացրել։ Ինչո՞ւ՝ երեկ հարցրինք Մուրադյանին։ «Եթե ասեք՝ ես ինչ գործարար եմ, կասեմ՝ ինչու չլքեցի»,- հարցին հարցով պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքը հողագործ է, ջերմոցային տնտեսություն ունի։

«Ես վախենալու ոչ մի բան չունեմ, ես էն միակ մարդն եմ, որ ոչ մի անգամ էլ չի վախեցել, ՀՀԿ-ի պատգամավոր լինելով՝ դեմ եմ քվեարկել կառավարության բերած բյուջեին, խոսքը Հովիկ Աբրահամյանի վարչապետ աշխատած տարիների մասին է, որովհետեւ համարել եմ, որ էդ բյուջեն ոչ մի խնդիր էլ չի լուծելու։ Ես միակ մարդն եմ, որ քննադատել եմ նախկին երեք վարչապետներին, հիմա ես ինչի՞ց պիտի վախենամ։ Ես չեմ գտնում, որ կարող էի ուրիշ թիմից առաջադրվել, եթե առաջադրվել, ուրեմն՝ նույն թիմի հետ, թիմ փոխելը չեմ ընդունում»,- ասաց Մուրադյանը՝ շեշտելով, որ առաջադրվել է, որպեսզի շարունակի իր ընտրողի խնդիրները բարձրաձայնել ու լուծում տալ։

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորն արդյոք ունի՞ նույն շանսերը, ինչ նախկինում, նախորդ ընտրություններին նա ավելի քան 18 հազար ձայն է հավաքել եւ ինչպե՞ս պիտի իր ընտրողից քվե խնդրի այսօր։ «Ես արդեն չորրորդ անգամն է՝ թեկնածու եմ առաջադրվում, առաջին անգամ՝ անկուսակցական կարգավիճակում, ՀՀԿ-ականի դեմ եմ պայքարել։ Իսկ ո՞վ ասեց, որ ես անպայման պիտի պատգամավոր ընտրվեմ։ Ժողովուրդը ձայն չի տա՝ չեմ ընտրվի, ես դրանում վատ բան չեմ տեսնի, շնորհակալություն կասեմ։ Եթե տեսնեմ, որ էսօր էդ տարածքում մեկ ուրիշ թեկնածու ինձ հավասար է եղել ժողովրդի հանդեպ կատարած աշխատանքով, իմ տեղը կզիջեմ, թող ոչ մեկը չասի՝ ես մեծամիտ եմ։ Ես անգործ չեմ մնա, հողի հետ գործ ունեմ, ծնվել ու ապրում եմ գյուղում, մինչեւ կյանքիս վերջն էլ կմնամ գյուղում»։

Պատգամավորը դժգոհեց, որ իրենց՝ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ կան, որոնք շարունակվելու դեպքում ինքը նոր միայն կբացահայտի. «Սա 37 թիվն էլ չի, սա ավելի վատ է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930