Նոյեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին է ներկայացրել թատրոնի տեղակայման հերթական տարբերակը։
«Առաջարկը փայլուն է, բայց հրաշալի կլինի միայն այն ժամանակ, երբ մենք կկտրենք ժապավենը։ Տարիների ընթացքում քանի անգամներ են շնորհավորել մեր թատրոնին, եւ ամեն անգամ շնորհավորանքին հաջորդել է հիասթափությունը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Դադասյանը։
Այս ընթացքում նախարարությունը թատրոնի տնօրինությանը մի քանի առաջարկ էր ներկայացրել, սակայն դրանք Դադասյանի սրտով չէին եւ ըստ տնօրենի՝ մնջախաղի թատրոնին խիստ անհամապատասխան։ Ներկայիս առաջարկվող շենքը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների եւ դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում