Սլովենիայում ընթացող վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (+50 տարեկաններ) հինգերորդ տուրում պարտության մատնեց առաջատար Գիորգի Բագատուրովին եւ 4,5 միավորով ստանձնեց առաջատարի դերը:
Նույնքան միավոր ունեն նաեւ Զուրաբ Ստուրուան ու Քեթեւան Արախամիա Գրանտը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ