Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը կայունության անկյունաքարն է համատարած տարերայնության, հեղափոխականության ու հուզականության համատեքստում. «Ժամանակ»

Նոյեմբեր 23,2018 10:23

Արմեն Սարգսյանն այն կերպարներից է, որ կարողանում է իր տեղը նվաճել համակարգային կանոններով՝ առանց էպատաժի կամ հավակնոտ հայտարարությունների։ Արտաքին քաղաքականության մեջ գործող նախագահի ներկայությունն էական է, սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կայունության անկյունաքարն է համատարած տարերայնության, հեղափոխականության ու հուզականության համատեքստում։ Ու իր քաղաքական առաքելությունը Սարգսյանը, ըստ էության, չափազանց հաջող է կատարել՝ հեղափոխության օրերին, ըստ էության, դառնալով այն գործիչը, որը բացեց իշխանությունների ու հեղափոխական հարթակի բանակցությունների դուռը։ Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը տեղի ունեցավ մեծամասամբ Արմեն Սարգսյանի գործուն ջանքերի շնորհիվ․ նա դարձավ այն կերպարը, որին հավասարապես վստահում էին թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի թիմերում։

Ու եթե սկզբում շատերը թերահավատ էին ու կասկածում էին, որ Արմեն Սարգսյանը կհաջողի՝ նա մի քանի ամսվա մեջ ապացուցեց, թե ինչի է ընդունակ, ինչ մեծ լումա կարող է բերել իր անձնական կապերով՝ առանց իր ծառայությունները տիրաժավորելու։

Արմեն Սարգսյանն անցած յոթ ամիսներին շատ կարևոր դեր խաղաց հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ու ռևանշի ռիսկերը չեզոքացնելու հարցում։ Նա առանցքային դեր ունեցավ խորհրդարանի հոկտեմբերի 2-ի «պուտչի» հետևանքները վերացնելու, խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախապատրաստելու գործընթացում։

Արմեն Սարգսյանն այսօր համաշխարհային գետնի վրա ընկալվում է որպես թավշյա, ոչ բռնի հեղափոխության կարևոր առանցքային դեմքերից մեկը, որը դրա տարբեր փուլերում ստանձնեց ահռելի պատասխանատվություն, կայունացնող առաքելություն։

Նոր խորհրդարանի համար Արմեն Սարգսյանը բացառիկ կարևոր հենք է ու կարծում ենք՝ իշխանության նոր համակարգում դա հանգեցնելու է նախագահի քաղաքական դերի բարձրացմանը, մանավանդ որ հեղափոխության թիմի բարձր վարկանիշի անխուսափելի անկումից հետո ավելի կարևորվելու է Սարգսյանի արբիտրային կարգավիճակը։ Սա, ըստ էության, լինելու է Արմեն Սարգսյանի նոր առաքելությունը։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930