«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով: Կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար եւ լրատվության պատասխանատու Հայկ Գրիգորյանը «Նոյյան տապանում» նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում նշեց, որ քաղաքական դաշտը վերջին 25-30 տարվա ընթացքում ստացել է հնարավորություն, որը պետք է օգտագործել քաղաքական նոր մշակույթ, պետական նոր համակարգ ձեւավորելու համար:
Նրա խոսքերով, թեեւ Մենք գտնում ենք, որ Սերժ Սարգսյանը հեռացել է, սակայն քաղաքական, պետական, կուսակցական համակարգը շարունակում է մնալ նույնը:
Հայկ Գրիգորյանը համոզված է, որ հին համակարգի պատգամավորը չի կարող գալ Նոր Հայաստանի ազգային ժողովում ընդունել օրենքներ, որով պետք կազմաքանդի այն բուրգը, որի մասն է եղել ինքը տասնյակ տարիներ: «Ուստի մեր խումբը, որը քաղաքացիական նախաձեռնություն էր՝ «Մենք ենք տերը մեր երկրի», որոշեց առաջ քաշել քաղաքական ծրագիր, հստակ քայլեր, թե ինչպես ենք մենք տեսնում այդ բուրգի կազմաքանդումը:
Մեր կազմում բավականին լավ կրթություն ստացած թեկնածուներ կան, դրա համար էլ որոշեցինք հանդես գալ որպես կուսակցություն եւ մասնակցել ընտրություններին եւ քվե ստանալու դեպքում կյանքի կոչել այն բարեփոխումները, որոնք ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր ոլորտները»,-նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչը :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նոյյան տապանի