Aravot.am կայքի ուղիղ հեռարձակմամբ նոյեմբերի 23-ին ժամը 14:00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղորդման հյուրերն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու, տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը:
Հաղորդման հյուրերի հետ քննարկելու ենք տնտեսությունում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված թեկնածուների առաջարկները, Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ փոփոխությունները, ինչպե՞ս է ազդելու եկամտահարկի համահարթ համակարգը քաղաքացու եկամուտների եւ տնտեսության վրա: Արդյոք հնարավոր է 2018-ին 6.5% տնտեսական աճ ապահովել:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ