Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու. Անդրեյ Ղուկասյան

Նոյեմբեր 22,2018 19:03

Այսօր Վանաձորի Էդ.Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը հանդիպում ունեցան մարզի համայնքների ղեկավարների հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացատրական աշխատանքներ տանելու  նպատակով:

Մարզպետը, դիմելով ներկաներին նշեց, որ արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել հանդիպելու մարզի համայնքների ղեկավարների հետ և իրազեկելու, որ ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու.

-Այսօր բոլորիս համար ստեղծված են այնպիսի պայմաններ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարողանա ազատ և անկաշկանդ արտահայտել իր կամքը: Համայնքապետերն իրենց տեղերում պարտավորություն ունեն ապահովելու այդ կամարտահայտության դրսևորումը,-ասաց Ա. Ղուկասյանը

Մարզային ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է անել այնպես, որ ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ .

-Յուրաքանչյուրիցս այս առումով մեծ բան է կախված: Ես՝ որպես ոստիկանության ծառայող, ակնկալում եմ ձեր աջակցությունը բարձր իրավագիտակցություն դրսևորելու և օրինախախտման ցանկացած երևույթի վերաբերյալ հայտարարություն տալու առումով: Ես հավաստիացնում եմ, որ մենք ունենք բավարար ներուժ, օրենքով արգելված դեպքերի հետ կապված իրականացնելու օրենքով սահմանված գործողություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մեր առաջնային նպատակը ոչ թե պատժելն է, այլ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը,-ասաց վարչության պետը՝ համայնքների ղեկավարներին հորդորելով բացատրական աշխատանքներ իրականացնել նաև համայնքներում:

-Մի բան պետք է հստակ գիտակցել, որ մեր երկրի զարգացման ամենակարևոր նախապայմանը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Այս առումով ունենք փոխօգնության կարիք: Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրվանից մինչև ընտրությունների ավարտը ուշադրության կենտրոնում են լինելու սրա հետ առնչվող բոլոր գործողությունները,-ասաց Ա. Ղազարյանը:

Համայնքների ղեկավարները նաև հարցեր հնչեցնելու հնարավորություն ունեցան:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930