Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի գործով անցնողներից 2-ը դեմ են համաներմանը. «Ա1+»

Նոյեմբեր 22,2018 18:50

«Ա1+». «Սասնա ծռեր» խմբի գործով անցնող երկու անձինք՝  Մանվել Աթոյանը եւ Արթուր Սողոմոնյանը  դեմ են համաներման կիրառմանը։ Այս մասին այսօր  նրանք  հայտարարեցին  դատական նիստի ժամանակ։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործով անցնող բոլոր անձանցից հետաքրքրվեց, արդյո՞ք դեմ չեն համաներմանը։ Գործով անցնող 11 անձանցից միայն երկուսն էին դեմ։

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը  նշեց, որ համաներման տեքստը օրինականության տեսակետից սխալ է, քանի որ, եթե տուժողներից մեկն առարկում է, ապա չի կարող կիրառվել։ Այնուհետեւ ավելացրեց․  «Համաներումը հանցագործների համար է։ Ապացուցված չէ, մենք հանցագործություն կատարել ենք, թե՝ ոչ։  Իսկ մեկ անձը չի կարող առարկել պետականության որոշման դեմ»,- անդրադառնալով համաներման տեքստին՝ ասաց Կարո Եղնուկյանը։

Ըստ նրա՝ «Համաներման մասին» օրենքը պետության որոշումն է։ «Ես, լինելով պետականամետ մարդ, որոշմանը դեմ չեմ գնա»,- ավելացրեց Կարո Եղնուկյանը։

Սակայն միայն նրանց կարծիքը հարցնելով համաներումը չի կարող կիրառվել, պետք է ճշտել պատանդառված եւ ֆիզիկական վնաս կրած անձանց կարծիքը։  Եթե տուժողները առարկեն, համաներումը չի կիրառվի։

«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանն էլ ավելացրեց, որ իրենք ապստամբներ են եւ հանցավոր ռեժիմի դեմ են առարկել․ «Ապստամբության իրավունքը հաստատվելու է եւ շուտով կարդարացվեն»։

Համաներման վերաբերյալ տուժողների կարծիքը լսելու համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 13-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930