Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային քաղաքականությանը վերաբերող խնդիրներ են քննարկվել

Նոյեմբեր 22,2018 18:35

Պետեկամուտների կոմիտեի բարեփոխման հանրային խորհրդի ղեկավար Փայլակ Թադեւոսյանն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած նիստում քննարկված հարցերի վերաբերյալ:

Ըստ նրա՝ հիմնականում քննարկվել են հարկային վարչարարության կիրառման հետ կապված հարցեր:

«Զերծ չենք մնացել նաեւ հարկային քաղաքականությանը վերաբերող խնդիրների բարձրաձայնումից: Քննարկումներն ակտիվ են անցել ու տարբեր ուղղություններով՝ փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ, շրջանառության հարկի համակարգում առկա որոշակի խնդիրներ, այս բոլոր հարցերը բարձրացվել են հարկ վճարողների կողմից եւ քննարկվել են այն բոլոր խնդիրները, որոնք կապված են միասնական հաշվի արդեն գործող համակարգում առկա խնդիրներին: Արդյունքները նախատեսվում է ամփոփել առաջիկա նիստին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Թադեւոսյանը:

Նրա գնահատմամբ,  ընդհանուր առմամբ, կառույցը գործում է թափանցիկ ռեժիմով, քանի որ նիստերի եւ ելույթների վերաբերյալ բոլոր տեղեկությունները արձանագրվում եւ տեղադրվում են «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում: Ի դեպ, Փայլակ Թադեւոսյանը նաեւ այս հ/կ-ի ղեկավարն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930