Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Սիսիանի բուժկենտրոնում

Նոյեմբեր 22,2018 18:25

2018թ ապրիլին 12-ին ՀՀ կառավարության որոշմամբ Սիսիանի հիվանդանոց առողջարանային կենտրոնը պետք է լուծարվի եւ միացվի Զանգեզուրի կայազորի հոսպիտալին:

Այսօր «Հայելի» ակումբում փաստաբան Ներսես Խաչատրյանը ներկայացրեց ներկայումս Սիսիանի բուժկենտրոնում տիրող իրավիճակը՝ նշելով, որ բուժկենտրոնում չկա դեղորայք, դուրս գրման համար գումար են պահանջում, բժիշկներին աշխատանքից հեռացնում են առանց պատճառաբանության, իսկ շտապօգնությունը սուտ կանչեր է ձեւակերպում:

Նրա խոսքով, առողջապահության նախարարին ներկայացվել են խնդիրներինը եւ խնդիրների սկզբնաղբյուրը՝ հիվանդանոցի լուծարումը. «Հիվանդանոցը ֆինանսապես ապահովված չէ Սյունիքի մարզպետարանը բաց է թողել այդ բուժկենտրոնի հարցը»,-ասաց նա:

2018թ-ի մայիսի 22-ին Ներսես Խաչատրյանը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա, հարուցվել է քրեական գործ: Գործը նախաքննության փուլում է. «Հիմա այնտեղ ստուգումներ են անցկացվում եւ, եթե կառավարությունը որոշում կայացնի չլուծարել հիվանդանոցը, ապա կապահովվի անհրաժեշտ պարագաներով»:

Մինչ այսօր տնօրեն՝ Անուշ Ներսիսյանը, իր պաշտոնին է:

Ալվինա ՎԻԼԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930