Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի համար պարզ չէր՝ վարորդը որ դեպքում պետք է իջնի, որ դեպքում՝ ոչ

Նոյեմբեր 22,2018 18:08

Այսօր կառավարության նիստում բավականին երկար երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ այն հարցի շուրջ, թե արդյոք պե՞տք է, որ ճանապարհային ոստիկանը վարորդին կանգնեցնելու դեպքում վարորդն իջնի մեքենայից:

Նախագիծը կյանքի է կոչվել դեռեւս նախորդ կառավարության օրոք, սակայն մինչ օրս չի հստակեցվել: Նպատակն, ինչպես ոստիկանապետը հայտնեց, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է:

Օսիպյանը նաեւ ասաց, որ կլինեն դեպքեր,երբ վարորդը պետք է իջնի մեքենայից, ասենք՝ ոստիկանի պահանջով բեռնախցիկը բացելու կամ մեկ այլ գործողություն կատարելու համար: Այս բացատրությունները Նիկոլ Փաշինյանին բավարար չթվացին, քանի որ, ըստ նրա, պարզ չէ, որ դեպքում պետք է իջնի, որ դեպքում՝ ոչ: Փաշինյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել, ավելի հստակեցնելուց հետո:

Կառավարության նիստից հետո Վալերի Օսիպյանը այս թեմայի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ ոստիկանն ունի տեսախցիկ եւ այն պետք է պարտադիր միացրած լինի վարորդի հետ շփման ընթացքում եւ, եթե այն միացված չլինի, ապա տվյալ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930