Քիչ առաջ խոշոր հրդեհ է գրանցվել Վանաձորում: Քաղաքի ծայրամասում՝ Տարոն 4 հասցեում գտնվող թաղամասում այրվում է փայտի արտադրամաս եւ պահեստ. «Չգործող փայտի արտադրամաս է եւ պահեստարան, որի մեջ ամեն ինչ կա: Մոտ 60 մ երկարությամբ ու 18 մ լայնությամբ շինություն է, որն ամբողջովին հրդեհի մեջ է: Ուշ են ահազանգել, մինչեւ եկել ենք, ամեն ինչ վառվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանը:
Հրդեհը դեռեւս չի մարվել: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ է կատարում 5 մեքենա՝ 4-ը Վանաձորից, 1 մեքենա էլ՝ Սպիտակ համայնքից է բերվել: Աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղությունով: Բարեբախտաբար հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Նախնական տեղեկություններով այրվող տարածքը պատկանում է «Կանակա» ընկերությանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ