Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը միտում չի՞ տեսնում, որ ՌԴ-ն ո՛չ Միքայել Հարությունյանի, ո՛չ Վահագն Հարությունյանի գործով կարծես չի ուզում համագործակցել

Նոյեմբեր 22,2018 17:57

«Լինում են այնպիսի հանգամանքներ, որ հետախուզվողներն, օրեր, ամիսներ, տարիներ անց նոր հայտնաբերվում են»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, այդքան դժվա՞ր է պարզել որտեղ է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը չնայած հետախուզման մեջ է, սակայն նրա տեղը հայտնի է, հարցազրույցներ է տալիս, ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ապա պարոն Օսիպյանը հարցրեց՝ «Դուք ՌԴ-ն նկատի՞ ունեք: Մեր գործընկերների հետ այս պահին էլ սերտ համագործակցում ենք»:

Այն հարցին, թե այստեղ միտում չի՞ տեսնում, ՌԴ իրավապահ մարմիններն այս գործով եւ նաեւ նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի պահով, կարծես մերժում են ՀՀ իրավապահներին, ոստիկանապետը պատասխանեց. «Ոչ, միտում չեմ տեսնում, ես այլ կերպ չեմ կարող պատասխանել, քանի որ ապաքաղաքականացված մարմին եմ: Սա միգուցե ուղղակի ընդամենը զուգադիպություն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել