Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը գիտի՝ ով է ընտրություններում կաշառք բաժանողը

Նոյեմբեր 22,2018 17:33

Երեկ Արագածոտնի մարզում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին զերծ մնալ ընտրակաշառք տալուց եւ վերցնելուց՝ նշելով, որ ոստիկանությունը եւ այլ իրավապահ մարմինները պետք է ունենան օպերատիվ տեղեկություններ պոտենցիալ կաշառատուների մասին եւ կանխարգելման մակարդակում այդ հարցը պետք է լուծվի:

Այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանությունը ստացե՞լ է կաշառք բաժանելու մտադրությունների մասին օպերատիվ տեղեկատվություն: Պարոն Օսիպյանն ի պատասխան ասաց. «Մենք գիտենք՝ ովքեր կամ ով կարող է այդ ամենով զբաղվել եւ մենք պահում ենք մեր տեսադաշտում»:

Նրա խոսքով ընտրակաշառք տվողի ու վերցնողի նկատմամբ զիջող ու հանդուրժող չեն լինելու եւ ցանկացած նման դեպք պատժվելու է օրենքով. «Մենք միշտ վերահսկել ու վերահսկում ենք, դրա վառ ապացույցը սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններն էին: Եվ վստահեցնում եմ, որ ոստիկանությունն էլ ավելի խիստ է լինելու»: Ըստ ոստիկանապետի, կապ չունի, ընտրակաշառքը գումարայի՞ն տեսքով է լինելու, թե ինչ որ առարկայով, իրով կամ խոստումով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930