Գերմանիայի Գոտբուս քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի վերջին փուլում Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներն էլ մրցելույթները սկսում են այսօր երեկոյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Գերմանիայից Aravot.am-ին տեղեկացրեց, որ տղաները մեկնարկում են որակավորման փուլում: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը հանդես է գալիս հենացատկում, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերում, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը՝ օղակներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ