Լրահոս
Օրվա լրահոսը

Հովքի դպրոցի տնօրենին կնշանակի փոխվարչապետը

Նոյեմբեր 22,2018 17:12

Այսօր` նոյեմբերի 22-ին նշանակված էր Տավուշի մարզի Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Ի սկզբանե այդ պաշտոնի 3 թեկնածու կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Վերջինս ինքնաբացարկ է տվել;

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանից տեղեկացանք, որ այսօր կայացած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար՝ 4-ական քվե:

Հայտնել ենք, որ Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախորդ՝ նոյեմբերի 19-ի մրցույթը չէր կայացել: Գործող օրենքի համաձայն, 2 թեկնածուների փաստաթղթերը կուղարկվեն ՀՀ փոխվարչապետին, որը 3 օրվա ընթացքում Հովքի դպրոցի տնօրեն կնշանակի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930