Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ  է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները

Նոյեմբեր 22,2018 16:59

Նոյեմբերի 21-ին և 22-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Avona» հայկական  ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ  է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ: «Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները:

Հանդիպմանը հայ դիզայներները ներկայացրել են իրենց բրենդների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները, նոր գաղափարները:

Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ հայ դիզայներների հետ: Աննա Հակոբյանը արդեն հանդիպել և համագործակցում է «Nikolyan» Fashion studio, «FAINA», «RUZANE», «Միկա», «Տերյան մշակութային կենտրոն», «Անկա», «Teress» ընկերությունների հետ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930