Ոստիկանությունը գիտի՞ որտեղ է հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այսօր լրագրողները այսպիսի հարց ուղղեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ կառավարության նիստից հետո հաջորդած ճեպազրույցում: Հարցրին նաեւ, թե ի՞նչ աշխատանքներ են տանում Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարցին, թե որոշ ժամանակ առաջ ինքը հայտարարել էր, թե Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի իրավապահների տեսադաշտում, ի՞նչն է պատճառը, որ նա մինչեւ օրս չի հայտնաբերվել, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ հայտարարում՝ շուտ թե ուշ ինքը հայտնաբերվելու է: Վստահեցնում եմ ձեզ, հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս հրապարակային մեկնաբանել: Կատարվում են համապատասխան աշխատանքները, Ինտերպոլի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվում են որոնողական աշխատանքներ, որոնց դրական արդյունքները, կարծում եմ, մենք կտեսնենք»:
Այն հարցին, թե ոստիկանապետը գիտի՞ Նարեկ Սարգսյանի տեղը, Օսիպյանն ասաց՝ այդ հարցին չեմ պատասխանելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ