ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նոյեմբերի 22-ին ամփոփելով պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները, անդրադարձավ նաեւ Համազգային թատրոնում լարված իրավիճակին: Մի խումբ դերասաններ Վիգեն Չալդրանյանից պահանջում են հեռանալ ղեկավար պաշտոններից, ինչը նա շանտաժ է որակում:
«Մի քանի օր առաջ եղել է հանդիպում, մանրամասն քննարկել ենք այն խնդիրները, որոնք իրենց մտահոգել են, բայց խնդիրն ունի 2 կողմ`ոչ միայն ստեղծագործական կազմը, այլեւ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը: Ես դերասաններին ասացի, որ կխոսեմ նաեւ պարոն Չալդրանյանի հետ, այնուհետեւ համատեղ կհանդիպենք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նա տեղեկացրեց, որ խնդիրն ընթացքի մեջ է եւ լուծում անպայման կտրվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ